Էդմոն Մարուքյանը Ռոբերտ Քոչարյանին և «բոլոր նախկիններին» առաջարկ արեց ԱԺ ամբիոնից

«Թե՛ կառավարության ներկայացուցիչների, թե՛ իշխանական պատգամավորների ելույթները հետևյալի մասին են. 30 տարի երկիրը թալանել են, 30 տարի սաղ վատ ա եղել, դրա համար էլ սենց եղավ, մենք մեղավոր չենք»,-ԱԺ-ում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ժողովո՛ւրդ, էդ 30 տարվա մեջ 3 տարի դուք եք իշխանություն։ 3 տարին նշանակում է 30 տարվա 10 տոկոսը։ Գայիք էստեղ, ասեիք 10 տոկոսով մարդկանց կյանքը լավացել ա էս, էս, էս ոլորտում։ Ոչ թե երկրի բնակչությունը 10 տոկոսով կրճատել եք, տնտեսությունը կործանել եք, բանակը կործանել եք, դիվանագիտությունը կործանել եք և եկել ասում եք, որ նրանք են մեղավոր։ Է որ նրանք մեղավոր չլինեին, դուք ինչ գործ ունեք էստեղ։

Ձեզ ով պետք ա ընտրեր, որ գայիք դառնայիք պատգամավոր, նախարար։ Ինչքան պետք ա խոսեք ու ասեք, որ նրանք են մեղավոր։ Բոլորը գիտեն, որ նրանք են մեղավոր։ Բա դո՞ւք, բա ձեր 10 տոկոսը։

Մեր կյանքից 10 տոկոս դուք եք կառավարում։ Դուք մոդերատոր եք, երկրի ղեկավար չեք։ Եվ ամենալավ գնահատականը տվել ա առաջին նախագահը՝ ազգակործան պատուհաս։ Ոնց որ իշխանության մանյակ լինեք, իշխանություն ա էլի, մի օր կա, մի օր՝ չկա» , – նշեց Էդմոն Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել