Հաջորդ շաբաթ կիրականացվի Արցախի բնակչության աջակցության ծրագրի ապրիլ ամսվա վճարումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։
«Ծրագրի շրջանակում մարտ ամսին աջակցություն է ստացել ավելի քան 101,000 արցախցի։
Աջակցությունը ստանալու համար յուրաքանչյուր ամսվա համար լրացուցիչ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ գումարը կփոխանցվի շահառուների բանկային հաշիվներին։ Կենսաթոշակառուները և հաշմանդամություն ունեցող անձինք աջակցությունը կստանան իրենց թոշակի և նպաստի հետ միասին՝ միևնույն վճարման եղանակով»,- գրել է նա։