Մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Քիչ առաջ մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է:

Երկու երկրների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ առեւտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն:
Վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաեւ հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել