Պարզվում են 71-ամյա տղամարդու մահվան հանգամանքները. ՔԿ

2021թ. ապրիլի 7-ին` ժամը 07:29-ին, ՀՀ ոստիկանության Մարաշի բաժանմունքից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքում գտնվող «Օրթոպեդիայի վնասվածքաբանության գիտական կենտրոնի» շենքի ետնամասի բակային հատվածում առկա է Երևան քաղաքի՝ 1949թ. ծնված բնակչի դին:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում պարզվել է, որ 71-ամյա տղամարդը ենթադրաբար իրեն վայր է նետել հիվանդանոցի երրորդ հարկի պատշգամբից: Բացատրություններ են ստացվել վերջինիս հիվանդասենյակում գտնվող խնամառուներից: Դեպքի վայրի զննությամբ վերցվել է նաև նրա հիվանդության պատմագիրը:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ այսօր Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: 72-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած:

Տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս նույնպես չի փոխել իր կարծիքը և դարձյալ հրաժարվել է բուժումից: Լուսադեմին գտել են նրա դին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել