Մի շարք գովազդներ արգելվում են՝ առանց առողջապահության նախարարության թույլտվության

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող տարբեր տնտեսավարող սուբյեկտներ և առանձին բուժաշխատողներ իրականացնում են բուժական մեթոդների և բուժտեխնիկայի հրապարակային գովազդ՝ խախտելով գովազդի ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը որպես դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին հիշեցնում է՝

Արգելվում է դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդը` առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության։

Արգելվում է այն դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդը, որոնց կիրառումը պահանջում է բժշկի հատուկ նշանակում:

Տեսչական մարմինը հիշեցնում է, որ օրենսդրության պահանջների խախտման դեպքում նախատեսվում է վարչական պատասխանատվություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել