Ինչպե՞ս համեմատել երկու վարկ, որոնց տոկոսները նույնն են: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք տվյալ պայմաններով վարկը հարմար է: Վարկային հաշվիչը կօգնի այս հարցերում՝ հաշվարկելով վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը և վարկի հնարավոր մարման գրաֆիկը:
Իրավաբան.net-ը վարկային հաշվարկի համար ներկայացված հաշվիչի մասին տեղեկանում է Abcfinance.am–ից, որը ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից, որպես ֆինանսական գիտելիքների և հմտությունների ուժեղացման հանրամատչելի ուղի։
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս վարկի իրական գինը՝ հաշվի առնելով ոչ միայն տոկոսները, այլև վարկի հետ կապված այլ ծախսերը` վարկի տրամադրման և սպասարկման գծով վճարներ, ապահովագրական ծախսեր և այլ միջնորդավճարներ, եթե առկա են: Որքան ցածր է վարկի ՏՓՏ, այնքան վարկը էժան է:
Վարկի իրական գինը փոխվում է նաև կախված մարման տեսակից: Հավասար վարկ եղանակի դեպքում ամսական մարումների ժամանակ մայր գումարը հավասարաչափ է, իսկ տոկոսները գնալով նվազում են: Հավասար մարում եղանակի դեպքում ամսական վճարը (մայր գումար և տոկոսներ) նույնն է ողջ վարկի ընթացքում: Հավասար մարումը հայտնի է նաև անուիտետ անվամբ: Երկու եղանակներն էլ լայնորեն կիրառվում են: Հավասար վարկի դեպքում սկզբնական փուլում ամսական բեռը շատ է, հետո այն աստիճանաբար նվազում է: Հավասար մարման դեպքում ամսեկան մարման բեռը հավասարաչափ է բաշխված ողջ վարկի ընթացքում, սակայն տոկոսներն են մի քիչ շատ:
Փորձարկե՛ք տարբեր պայմաններով և մարման եղանակներով վարկեր և գտեք Ձեզ ամենահարմարը:
Վարկի հաշվիչը՝ այստեղ։