Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 7-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։ Ապրիլի 8-9-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +30…+33, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։
Երևան քաղաքում՝
Ապրիլի 7-ի ցերեկը, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-12-ին՝ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 7-ի ցերեկը, 8-9-ին, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 10-ի ցերեկը, 11-12-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-ի ցերեկը, 8-9-ին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով: