Երկարապահ կամավորականների միությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Սիրելի´ մայրեր, կանայք, աղջիկներ,
ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը շնորհավորում է Ձեզ՝ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:
Սիրելի´ մայրեր,
Դուք պատմության տարբեր ժամանակներում հաղթահարել եք բազմաթիվ մարտահրավերներ, առանձնացել եք ընտանիքին՝ Ձեր անձնազոհ նվիրվածությամբ: Անուրանալի է Ձեր ավանդը սերունդների դաստիարակության գործում:
Ծանր ու դժվար օրեր ենք ապրում:
Մեր խոնարհումը Ձեզ,
Մեր խոնարհումը որդեկորույս մայրերին, անհամբերությամբ իրենց զավակներին ու ամուսիններին սպասող կանանց,
Մեր խոնարհումը զինվորական ծառայության մեջ գտնվող կանանց:
Խաղաղություն մեր երկրին: