Խոչընդոտում են դիտորդների աշխատանքին. «Թրանսփարենսի ինթերնեշնլ»

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հաղորդում է, որ ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել են բազմաթիվ ընտրախախտումներ կապված դիտորդների գործունեության հետ:

Մասնավորապես՝ 08/08 տեղամասում` 179 դպրոց, Օհանով, փ., Ա-3 թաղ., մի քանի հանրապետականներ լցվել են ներս և պահանջում են ԶԼՄ ներկայացուցիչ Կարեն Հարությունյանից և դիտորդ Ռուզան Գրիգորյանից` դուրս գալ տեղամասից, տեսախցիկի լիցքավորող սարքը գողացել են, հարձակվել են դիտորդի վրա, սպառնացել, հայհոյել են վերջինիս:

07/16 տեղամասում` 113 դպրոց, Հաղթանակ փ., հանձնաժողովի նախագահը հրաժարվում է գրանցել ժամանած դիտորդներին և հանձնաժողովի նախագահը սպառնացել է դուրս հրավիրել դիտորդին ընտրատեղամասից:

07/14 տեղամասում` 80 նախակրթարան, Հաղթանակ փ., ինչ-որ մեկը փորձել է դուրս հրավիրել կին դիտորդին, և ինչ-որ հարցեր պարզել վերջինիս հետ այն բանից հետո, երբ վերջինս մի քանի անգամ դիտողություններ է արել հանձնաժողովի նախագահին այն մասին, որ վստահված անձինք չեն գրանցվում գրանցամատյանում: Դիտորդը չի թողել տեղամասը եւ մնում է տեղում:

08/28 տեղամասում` Ախպարաշեն, թիվ 91 դպրոց, դիտորդին արգելվում է ազատ տեղաշարժը ու դիտարկումը ընտրատեղամասում: Հանձնաժողովի նախագահ` Սամվել Խանյան` ՀՀԿ: Այս մասին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը 09:59-ին էլեկտրոնային բողոք է ուղարկել ՀՀ ԿԸՀ նախագահին:

12/11 տեղամասում` 140 դպրոց, Նորագավիթ, դիտորդ Անի Չատինյանին չէին թողնում մտնել ընտրատեղամաս:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել