Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական «Ինտերֆաքս» լրատվականին և խոսել հայ-թուրքական հարաբերությունների մասին։
«Կցանկանայի հիշեցնել, որ հայ-թուրքական սահմանը միակողմանիորեն փակվել էր Թուրքիայի կողմից դեռ 1993 թվականին: Հայաստանը միշտ հանդես է եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման կողմից, բայց դա մերժվել է հենց Թուրքիան: Անկարայի նման թշնամական քաղաքականությունը նոր ուժ ստացավ Արցախի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի ընթացքում: Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին տրամադրեց անմիջական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական աջակցություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելով նաև օտարերկրյա զինված ահաբեկիչների: Այս համատեքստում, տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և տնտեսական իմիջը վերականգնելու համար, Թուրքիային անհրաժեշտ է փոխել այս ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ»,-նշել է նա: