Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 2-ին որոշում է ստորագրել, որի համաձայն իր գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը գործուղվում է Սյունիքի մարզ։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին 2021 թվականի ապրիլի 1-3-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ (Գորիս և Կապան)՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով:
2. Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի
Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»։