Հայկ Չոբանյանը նշանակվեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

ՀՀ նախագահի ապրիլի 2-ի հրամանագրով Հայկ Չոբանյանը նշանակվեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայկ ՉՈԲԱՆՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,-նշված է հրամանագրում:

Մեկ այլ հրամանագրով պաշտոնից ազատվեց Հակոբ Արշակյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել