Խնդրում եմ՝ ասեք, որ սխալմունք է եղել․ Թովմասյանը՝ Աղազարյանի աղմկահարույց հայտարարության մասին

Ազգային ժողովը արտահերթ նիստի մեկնարկին խորհրդարանը 1 րոպե լռությամբ հարգեց մարտի 31-ին մահացած Արցախի Հանրապետության հերոս, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հիշատակը։

Նիստը նախաձեռնող «Իմ քայլը» խմբակցությունը առաջարկել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի 1-ին և 2-րդ ընթերցումները կազմակերպել 24 ժամվա ընթացքում։

Հարցի վերաբերյալ իր ելույթի ժամանակ պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմեց Հովիկ Աղազարյանին և խնդրեց հերքել Քարվաճառի վերաբերյալ արած աղմկահարույց հայտարարությունը։

Նշենք, որ նա ավելի վաղ հայտարարել էր․ «Քարվաճառը մերը չէր։ Քարվաճառը 90-ական թվականներին մեր զինվորների կողմից ստեղծվել էր որպես Արցախի պաշտպանական գոտի, որպեսզի հետագայում այդ հողերը հետ վերադարձվեին, և Արցախը ստանար կարգավիճակ»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել