2020 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել են 201 քրեական գործերի վերաբերյալ նյութեր՝ 430 անձի՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելիության վերաբերյալ: Նշված նյութերով ուսումնասիրություն սկսելու հիմքերի ստուգման արդյունքներով կայացվել է ուսումնասիրություն սկսելու մասին 214 որոշում, իսկ 216 անձի դեպքում կայացվել է ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին 83 որոշում:
Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։
Ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին որոշումները կայացվել են ինչպես օրենքով նախատեսված՝ 50.000.000 ՀՀ դրամը գերազանցող ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության մասին տվյալների բացակայությամբ պայմանավորված, այնպես էլ այլ հիմքերով:
Հաշվետվությունը՝ ստորև