Մոտ երեք ամսում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների համար կառուցվել և շահագործման է հանձնվել 12 բլոկ-մոդուլային քաղաք. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի շարժական ճամբարները շահագործման կհանձնվեն ապրիլի 5-ից ոչ ուշ, իսկ խաղաղապահների համար շարժական հիվանդանոցը կբացվի ապրիլի վերջին: Այս մասին  լրագրողներին ասել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը: Հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Բուլգակովը մասնակցել է Ստեփանակերտում խաղաղապահների համար հերթական բլոկ-մոդուլային քաղաքի բացման արարողությանը, որը նախատեսված է 250 մարդու համար: Յուրաքանչյուր բնակելի մոդուլ աշխատում է փակ ցիկլով:

«Այսօրվա դրությամբ ավարտում ենք 25 նման քաղաքների կահավորումը, ընթանում է շահագործման հանձնելու գործընթացը: Բոլորը կշահագործվեն ապրիլի 5-ից ոչ ուշ, այսինքն` մեր բոլոր խաղաղապահները տեղավորված կլինեն»,- ասել էնա:

Բուլգակովը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի որոշմամբ, Լեռնային Ղարաբաղում կառուցվում է շարժական հիվանդանոց, որտեղ, անհրաժեշտության դեպքում, խաղաղապահներին կտրամադրվի որակյալ օգնություն հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման կողմից:

«Մինչև ապրիլի վերջ մենք պետք է վերջացնենք մեր խաղաղապահ ուժերի տեղակայումը»,-նշել է ռազմական գերատեսչության ղեկավարի տեղակալը:

Մոտ երեք ամսում Լեռնային Ղարաբաղում կառուցվել և շահագործման է հանձնվել 12 բլոկ-մոդուլային քաղաք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել