Հիդրօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-ին, 2-ի գիշերը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 2-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Հանրապետության տարածքում՝
Մարտի 30-ի և 31-ի ցերեկը, ապրիլի 2-ի և 3-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 1-ին, 3-ի ցերեկը առանձին շրջաններում, 2-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը, 31-ից մինչև ապրիլի 2-ի գիշերը ներառյալ աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: