Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Արագած գյուղում հայտարարել է, որ այցի նպատակը զրուցելն է համայնքի բնակիչների հետ։
Նա նշեց, որ արտահանումը զարգացնելու համար Հայաստանին երկաթուղի է անհրաժեշտ։
«Եթե Հայաստանում լինում է պղնձի ձուլարան, դա նշանակում է․․․Գավառի բնակիչները ասում էին՝ Գավառի կաբելի գործարանը պետք է աշխատացնել։ Կաբելի գործարանը հնարավոր չէ աշխատեցնել առանց երկաթուղու և առանց պղնձի։ Երբ ունենանք երկաթուղի և պղինձ, որպես մետաղ, որպես հումք, մեր հաջորդ խնդիրը պետք է լինի, որ այդ պղինձը Հայաստանում այնքան մշակվի, աշխատատեղ ստեղծվի, որ նոր գործարաններ բացվեն։ Եթե մեզ հաջողվի հասնել նրան, որ երկաթուղիները բացվեն, դա նշանակում է, որ մենք կունենանք հնարավորություն 21-րդ դարի մեր ունեցած «նավթը» շատ արդյունավետ օգտագործել»,-նշել է Փաշինյանը։
Նա նշեց, որ ՀՀ-ի երկաթուղիները դեպի Իրան և Ռուսաստան անցնում են Ադրբեջանով․ «Պետք է հասկանանք, որ չի կարող լինել այնպես, որ մենք իրենց տարածքով ճանապարհ ստանանք, իրենք մեր տարածքով ճանապարհ չստանան»։
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն պետք է փոխի իր հայացքը և դիտանկյունը տարածաշրջանի նկատմամբ։ Նա նշեց՝ տարածաշրջանում կան թշնամիներ, սակայն ինչքան «մենք ենք համարում թշնամի, այնքան մեզ են համարում թշնամի»։
Մանրամասները՝ տեսանյութում։