Պաշտպանության նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին

Մարտի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-լիտվական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև փոխշահավետ գործակցության հետագա ուղղությունները: Կողմերն ընդգծել են 2002 թվականին հաստատված համագործակցության դինամիկ զարգացման ապահովման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող հարցերի լայն շրջանակ, ներկայացրել առկա սպառնալիքների և ակնկալվող տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իրենց տեսակետները»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել