5 ամիս տևած հակադրության մեջ մեզ հաջողվել է խուսափել քաղաքացիական բախումներից. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 20-ին, այցելել է Արագածոտնի մարզ: Ներքին Բազմաբերդ համայնքում նա իր ելույթը սկսելուց առաջ խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմում զոհված Ներքին Բազմաբերդցիների հիշատակը:

Նա խոսեց գյուղում առակա խնդիրներից, որոնք լուծման են սպասում: Իր խոսքում՝ վարչապետն ասաց. «5 ամիս Հայաստանի Հանրապետությունը գտնվում է հետպատերազմյան վիճակում և հետպատերազմյան հակադրության մեջ: Գիտեք, որ շատ ագրեսիվ ձևով իշխանությունը և կառավարությունը հարձակումների է ենթարկվել և շարունակում է ենթարկվել: Գիտեք, թե ինչպիսի ելույթներ, կոչեր են հնչում: Գիտեմ, որ շատերն այս իրադրության հետ կապված ունեն բազմաթիվ հարցեր, դժգոհություններ և պահանջներ:  Բայց ես ուզում եմ մի փաստի վրա հրավիրել ձեր ուշադրությունը և արձանագրել այն վիճակը, որն աննախադեպ է, որովհետև այսպիսի ծանր պատերազմից հետո 5 ամիս տևած այդ հակադրության մեջ մեզ հաջողվել է խուսափել քաղաքացիական բախումներից: Հայաստանում կան ագրեսիվ ուժեր, որոնց ագրեսիվությունը օրըստօրե մեծանում է, սակայն ի շնորհիվ ժողովրդի հնարավոր է եղել խուսափել քաղաքացիական բախումներից, սա չափազանց մեծ ձեռքբերում է»:

Փաշինյանը նշեց, որ դա առաջին հերթին ժողովրդի ձեռքբերումն է, որովհետև ժողովուրդը թույլ չի տվել, որ քաղաքացիական բախումներ տեղի ունենան:

Նրա խոսքով՝ նույնիսկ որոշ դատավորներ խրախուսում են սպանությունների կոչերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել