Նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 15-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Յուրի ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻՆ նշանակել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)»։