23-ամյա տղամարդը վարձակալած բնակարանից հեռուստացույց է գողացել և վաճառել

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմեն Տիգրանյան փողոցի 23-ամյա մի բնակիչ վարչական տարածքում բնակարանային գողություն է արել։

Այս մասին հյատնում է ՀՀ ոստիկանությունը։

«Գողության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո քրեական հետախույզները մարտի 5-ին կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Պարզվեց, որ երբ նա հունվար ամսին վարձակալական հիմունքներով բնակվել է Մինաս Ավետիսյան փողոցի շենքերից մեկում, բնակարանից հեռուստացույց է գողացել և վաճառել։

Նույն եղանակով հունվար-փետրվար ամիսներին Արաբկիրև Կենտրոն վարչական տարածքներից էր գողություն արել. Հրաչյա Քոչարի փողոցի մի բնակարանից հեռուստացույց էր գողացել, իսկ Դեմիրճյան փողոցի մի բնակարանից՝ կենցաղային տեխնիկա։
Հարուցվել է քրեական գործ։

23-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն: Նա կալանավորվել է։

Հանգամանքները պարզվում են:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հայտարարոթյան մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել