Նոր շարժակազմով շահագործվող երթուղիներ ունենալու ժամկետները փոքր-ինչ հետաձգվում են․ Հակոբ Կարապետյան

Քանի որ հայտարարել էինք, որ մեկ-երկու շաբաթը մեկ հաճախականությամբ նոր շարժակազմով շահագործվող երթուղիներ կունենանք, հարկ եմ համարում տեղեկացնել, որ ժամկետները փոքր-ինչ հետաձգվում են ավտոբուսների մատակարարի՝ ռուս-վրացական սահմանին ունեցած բարդությունների հետ կապված։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

«Վերին Լարսի անցակետում, ինչպես հայտնի է, մեծ հերթեր են, եւ մեր կոմպակտ ավտոբուսների կոնտեյներները եւս այդ հերթի մեջ են։

Հուսանք, որ հնարավորինս շուտ սահմանը կթեթեւանա ու նոր գծեր կշահագործվեն։

Ի դեպ, քաղաքային նոր կոմպակտ ավտոբուսների լուսագրերն արդեն հայերեն են»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել