Կաշառքի մեղադրանքով անտառապահ է կալանավորվել։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
«Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացել են տվյալներ, որ «Դիլիջան» անտառպետության մի պահաբաժնում ապօրինի հատվել են կանգուն ծառեր:
Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզել են, որ անցած տարվա նոյեմբերից մինչև հունվար, նախնական պայմանավորվածությամբ, անտառահատը անտառապահին մի քանի անգամ տվել է կաշառք` ընդհանուր 30 հազար դրամ, յուրաքանչյուր մեկ խորանարդ մետրի համար 5.000 դրամ, որպեսզի նրա կողմից պահպանվող պահաբաժնից հատի
Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա անտառապահին մեղադրանք է առաջադրվել։
Նախաքննությունը շարունակվում է։
Մեր երկրում անտառը հանդիսանում է ազգային հարստություն։ Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ զերծ մնալ ապօրինի ծառահատումներից և գործել բացառապես օրենսդրական դաշտում»,- ասված է հայտարարության մեջ: