Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ երիտասարդներ նստացույց են անում կառավարության շենքի դիմաց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ երիտասարդներ նստացույց են անում կառավարության շենքի դիմաց:

«Ազատագրում» նախաձեռնության անդամները մի քանի րոպե կառավարության դիմաց նստելուց հետո, կշարունակեն իրենց ակցիաները քաղաքի տարբեր հատվածներում:

Նախաձեռնության անդամներից մեկի խոսքով՝ իրենց նպատակն է, որ երկրում վերականգնվի հարգանքը մեկը մյուսի նկատմամբ: «Մենք չենք ասում որևէ մեկին եկեք, եղեք մեր կողքին, մենք ասում ենք եկեք եղեք, հայրենիքի կողքին: Մեր նպատակն է, որ նոր ընտրություններ լինեն, չենք ուզում որևէ մեկին վնասենք, ամեն ինչ անելու ենք, որ լավ լինի: Եկել ենք և հաղթելու ենք, հեռացնելու ենք դավաճան ղեկավարներին»,-ասաց ակցիայի մասնակիցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել