Հայաստանում պատերազմի օրերին կորոնավիրուսի դեպքերը կտրուկ շատացել են․ ՄԻՊ-ը վիճակագրություն է ներկայացրել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է․

«Ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած պատերազմի հետևանքները Հայաստանում նոր կորոնավիրուսի (COVID-19) պայմաններում.

1. 2020թ. մարտի 1-ից սեպտեմբերի 26-ը ընկած ժամանակահատվածում, այսինքն` 7 ամսվա ընթացքում գրանցվել է COVID-19-ով վարակման 49400 դեպք,

2. պատերազմի ժամանակ՝ միայն 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը, այսինքն` ընդամենը մեկուկես ամսվա ընթացքում այս թիվը հասել է 59287,

3. պատերազմից անմիջապես հետո՝ 2020թ. նոյեմբերի 10-ից 30-ը, այսինքն` միայն կես ամսվա ընթացքում`վարակման դեպքերի թիվը հասել է 27280-ի:

Մանրամասները Մարդու իրավունքների պաշտպանի այս արտահերթ զեկույցում են, որը կոնկրետ օրինակներով ցույց է տալիս ադրբեջանական զինված ուժերի կատարած մարդկության դեմ ուղղված հանցագործությունները. https://ombuds.am/…/326290df4f5627efee9967798fdcbcb2…

Զեկույցի բոլոր վերլուծությունները հիմնված են ՀՀ Առողջապահության նախարարության հավաստի պաշտոնական տվյալների վրա»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել