Խորը վշտով տեղեկացա ականավոր պետական գործիչ Արմեն Իսագուլովի մահվան մասին. Քոչարյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Խորը վշտով տեղեկացա ականավոր պետական գործիչ Արմեն Իսագուլովի մահվան մասին:

Արմեն Իսագուլովն Արցախյան շարժման ակունքներում կանգնած իրական հայրենասեր էր: Մարդ, որին յուրաքանչյուրը, ով պայքար է մղել Արցախի անկախության համար, կարող է համարել իր զինակիցը: Նրա ավանդն Արցախյան պատերազմի հաղթանակում և Արցախում հետագա պետականաշինության գործում անգնահատելի է:

Արմեն Իսագուլովի հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում»։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 16-ին, ցավակցական ուղերձ էր հղել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը․ ««ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արցախյան առաջին պատերազմում մեր հայրենիքի ազատագրման, պաշտպանության և Արցախի անկախության համար պայքարում, հետագայում նաև Արցախի և Հայաստանի հանրապետությունների իրավապահ համակարգերում պետական ծառայության ընթացքում մասնագիտական բարձր որակներ դրսևորած և իր անուրանալի ներդրումն ունեցած Արմեն Իսագուլովի մահվան կապակցությամբ:

Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Արմեն Իսագուլովի հարազատներին, մերձավորներին, մարտական ընկերներին և գործընկերներին՝ անդառնալի կորստի կապակցությամբ»,-ասված էր ուղերձում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել