Կերևա՝ ով է հայրենասեր, սև, սպիտակ, կամ ստատուսները՝ սկսած Ռոբերտ Աբաջյան ցիտելուց․․․ Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամներ Դավիթ Խաժակյանը և Թեհմինա Վարդանյանը կառավարությանը ուղղված ուղերձ էին ներկայացրել, որով պահանջում են կառավարությանը և վարչապետին հրաժարական տալ, որը ներառվել է ավագանու մարտի 16-ի նիստի օրակարգում։

«Արդեն 4 ամիս է, ինչ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն ու անձամբ քաղաքապետը վարում են ջայլամի քաղաքականություն, այսինքն՝ ոչ տեսել են, ոչ լսել են, ոչ կարծիք ունեն արտահայտելու։ Հիշեցնեմ, որ ավագանին միանշանակ քաղաքական մարմին է, որովհետև ընտրվել է քաղաքական ընտրությունների արդյունքում, ընտրվել է քաղաքական թիմով, քաղաքական թեզով ու հեղափոխության թեզերն առաջ տանելով։

Այսօր եկել է այն օրը, որ նրանք վերջապես գոնե քվեարկությամբ կարծիք և տեսակետ հայտնեն, ջայլամի քղաքականությունը այլևս ակտուալ չէ: Քվեարկության արդյունքներից կերևա՝ ով է հայրենասեր, ով՝ ոչ, ով է սպիտակ, ով է սև, և այն ստատուսները, այն մեկնաբանությունները որ մշտապես գրել են՝ սկսած Ռոբերտ Աբաջյան ցիտելուց՝ էս դիրքը հանձնողի մերը․․․ հիմա կտեսնենք, թե մարդիկ ինչ կարծիք ունեն։ Այս նիստին ամեն ինչ հստակ կլինի»,-ասաց Թեհմինա Վարդանյանը:

Նա հույս հայտնեց, որ հաջորդ վարչապետը կընտրվի բացարձակ արդար ընտրությունների արդյունքում և կձևավորվի ուժեղ թիմ. «Հուսով եմ կձևավորվի հզոր կառավարություն, որը երկիրը կկանգնեցնի ոտքի»:

Մանրամասնրը՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել