Երկրաշարժ Վրաստանում

Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 19:25-ին:

Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։

Ինչպես հաղորդում է երկրագնդի ուսումնասիրող գիտությունների ինստիտուտի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը, երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Օնի քաղաքի մերձակայքում:

Նրանց խոսքով, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,6 (ML) մագնիտուդ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել