Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս հնարավորինս շուտ պատվաստվել կորոնավիրուսի դեմ, ասել է Եվրախորհրդարանի հանձնաժողովում ԱՀԿ իմունիզացիայի և պատվաստանյութերի վարչության տնօրեն Քեթրին Օ’Բրայանը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Հարցին, թե արդյո՞ք անհրաժեշտ է թեստավորումը պատվաստումից առաջ, ԱՀԿ ներկայացուցիչն ասել է, որ նման պահանջ չկա:
«Մարդկանց պատվաստումից առաջ հետազոտվելու անհրաժեշտությունը կամ պահանջը պարզապես նոր խոչընդոտ է ստեղծում նրանց համար: Պարտադիր չէ, որ բոլոր վարակվածները դրանից հետո ունենան երկարատև անձեռնմխելիություն: Խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ սկսելով բարձր ռիսկային խմբերից», – ասել է նա: