Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում վարժանքներ է սկսում

Մեկնարկում են ադրբեջանական բանակի առաջին զորավարժությունները Լեռնային Ղարաբաղում ռազմական սրացումից հետո, դրանում ներգրավվելու է մինչև 10 000 զինծառայողներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ադրբեջանական զորավարժություններում տարածաշրջանում կայունության և անվտանգության համար որևէ ռիսկեր չի տեսնում, քանի որ դրանք պլանային բնույթ են կրում:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ։

Մարտավարական և մարտավարամասնագիտական զորավարժություններին ընդգրկվում են շուրջ 7500 զինծառայող, շուրջ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ: Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին կներգրավվեն նաև օդային հարձակման միջոցներ (ավիացիա):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել