Մարտի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռախոսազանգ է ունեցել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բայրոն Դոնալդսի հետ:
Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը։
Հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձնազերծված պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար իրադրությունը և ընդգծել հայ ռազմագերիների ու պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման խնդիրը։
Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ օրենսդիրների կողմից ռազմագերիների հարցով համապատասխան քայլեր ձեռնարկելու հնարավորությունները։