Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանի առարկությունները հիմնավորումներով հետ կուղարկի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը, որը վերջինիս ներկայացվել էր մարտի 10-ին։

Կառավարությունից հայտնում են, որ Արմեն Սարգսյանի առարկությունները հիմնավորումներով հետ են ուղարկելու նախագահական:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար միջնորդությունը ներկայացրել էր երեկ՝ մարտի 10-ին։

Մարտի 9-ին հայտնի դարձավ՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է Հատուկ հանձնարարություններով ավագ սպա:

2020 թվականի հունիսի 8-ին, ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն Արտակ Դավթյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:

Ավելի ուշ՝ վարչապետի 2020 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ, Դավթյանը նշանակվել էր ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։ Այս պաշտոնից ազատվել էր նոյեմբերի 11-ին։

Ծանոթացեք նաև Արտակ Դավթյանի կենսագրությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել