«Դուք չխնայեցիք ձեր որդիներին, ամուսիններին, եղբայրներին՝ հանուն մեր ապրելու»․ Մանե Թանդիլյան

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի կանայք և աղջիկներ, մայրեր և քույրեր,
Արցախյան պատերազմից հետո, ցավոք, մեր երկրում բոլոր օրերը շարունակում են մնալ նույնը՝ ապագայի փնտրտուքի մտածմունքներով, անցյալի ցավերի հույզերով լեցուն։

Դուք չխնայեցիք ձեր որդիներին, ամուսիններին, եղբայրներին՝ հանուն մեր ապրելու…
Շատերդ էլ անձնազոհությամբ մարտնչեցիք պատերազմի առաջին շարքերում՝ հանուն մեր ապրելու…
Ձեր ուժն ու նվիրումը մեր զինվորներին սահմանների պաշպանության ժամանակ միշտ եղել է բացառիկ կարևոր։ Դուք եղել եք այդ պայքարի հավասար մարտիկը՝ ձեր աղոթքներով, ձեր կամքով։
Մենք պետք է շարունակենք մեր հոգածությունը, պատասխանատվությունը մեր երկրի զարգացման գործում՝ հանուն անվտանգության, խաղաղության, բարեկեցության։

Կանանց ներգրավումը պետականաշինության գործում պետք է դառնա ճգնաժամից դուրս գալու կարևորագույն գրավականը՝ մի կողմ թողնելով անցյալի ու ներկայի արանքում փոխադարձ ատելության ու մեղադրանքի անդադար պայքարը։

Յուրաքանչյուրս մեր ոլորտում պետք է կրենք Հայաստանի ապրելու ու արարելու մեր բաժին պատասխանատվությունը՝ ստեղծելով գեղեցիկի, բարու, դրականի բացառիկ մթնոլորտ՝ հիմնված մարդկային հարգանքի, վստահության վրա։
Վստահ եմ, որ մենք կարող ենք ու հաջողելու ենք Ապրելու ու Արարելու Հայաստան կառուցելու մեր առաքելության իրագործումը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել