Կառավարությունը մարտի 4-ի նիստին «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշում ընդունեց, ըստ որի Երևանի քաղաքապետի տեղակալի ևս մեկ պաշտոն է ավելանում: Օրենսդրական նախաձեռնությանը դեռ պետք է հավանություն տա Ազգային ժողովը։
Իրավաբան.net-ը ներկայացնում է, թե այժմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քանի տեղակալ, օգնական ու խորհրդական ունի։
Քաղաքապետն այժմ ունի․
4 տեղակալ, որին կավելանա ևս մեկը՝ 5-րդը
- առաջին տեղակալ՝ Հրաչյա Սարգսյան (պաշտոնավարում է 2018թ. հոկտեմբերի 29-ից)
- Սերգեյ Հարությունյան (պաշտոնավարում է 2018թ. հոկտեմբերի 29-ից)
- Գայանե Մելքոմ Մելքոմյան (պաշտոնավարում է 2020թ. դեկտեմբերի 22-ից)
- Սերգեյ Ներսեսյան (պաշտոնավարում է 2020թ. սեպտեմբերի 8-ից)
ԱԺ հավանության արժանացումից հետո 5-րդ տեղակալը կհամակարգի քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտը։
3 խորհրդական
- Կամո Արեյան
- Դավիթ Ճգնավորյան
- Արթուր Սարգսյան
1 օգնական
- Կարեն Հարությունյան
1 աշխատակազմի քարտուղար՝ իր երկու տեղակալներով
- քարտուղար՝ ժ/պ՝ Դավիթ Համբարյան
- քարտուղարի տեղակալ՝ ժ/պ՝ Արա Գաբրիելյան
- քարտուղարի տեղակալ՝ Արթուր Կարապետյան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրավաբան.net-ը ներկայացրել էր նաև Երևանի նախկին քաղաքապետի՝ Տարոն Մարգարյանի տեղակալների, օգնականների թիվը, ըստ որի քաղաքապետն ուներ 4 տեղակալ, 4 օգնական և 9 խորհրդական։