Ստորերկրյա ջրերի արտահոսքով վթար է եղել Սյունիքում

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնից հայտնում են, որ սույն թվականի փետրվարի 26-ի գիշերը՝ ժամը 04:30-ի սահմաններում, ԱԻՆ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապանի ԼՀԿ-ի տարածքից մայրուղի է թափվում մեծ քանակությամբ ժանգագույն ջուր։

Նույն ժամանակահատվածում ահազանգ է ստացվել նաև «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի կողմից ստորերկրյա ջրերի մակերևույթ արտահոսքի վերաբերյալ: Ահազանգի հիման վրա ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնի կողմից կատարվել են ուսումնասիրություն և տեղազննման աշխատանքներ։

Արդյունքում պարզվել է, որ արտահոսքը տեղի է ունեցել նախկինում գործող Կավարտի ստորգետնյա հանքի տրանսպորտային հանքուղուց, որը բավականին երկար ժամանակ չի շահագործվում և ընդերքօգտագործման իրավունքով որևէ ձեռնարկության չի պատկանում։

Նմուշառման հիման վրա կատարվող ուսումնասիրություններն ընթացքի մեջ են։

Նշվում է, որ ձեռնարկության կողմից իրականացվում էին արտահոսքի հետևանքով առաջացած ջրաբերուկի մաքրման աշխատանքներ ձեռնարկության և հարակից տարածքներում, մայրուղում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել