Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նամակով դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։ Նամակում ասվում է․
«Համոզված ենք, որ ընթացք տալով ԶՈւ շտաբի պետին ազատելու վերաբերյալ վարչապետի հրամանին, պետք է անհապաղ սկիզբ դնենք բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի և անհատների հետ հանդիպումներին, ազդարարենք ձեր կողմից Հայաստանում աննախադեպ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու շուրջ քննարկումների և բոլոր կողմերի համար ընդունելի ելքի շուրջ միջնորդական առաքելության ներդրման մասին:
Քաղաքական քննարկումները պետք է ծավալվեն երկու հիմնարար սկզբունքների շուրջ՝ առաջիկա քաղաքական գործընթացներում ուժի և բռնության սպառնալիքի բացառում, և ստեղծված ներքաղաքական իրավիճակը հաղթահարելու համար արտահերթ խորհրդարանական ընտրության գնալու վերաբերյալ համաձայնության մասին առաջադրված հուշագրի ստորագրում:
Հանուն ՀՀ-ի, ձեր կողմից այդպիսի հանձնառությունը մեծապես կողջունի Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայության կողմից»:

