Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի` Արմեն Վ.-ի (անունը փոխված է):
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1989-1993թթ. մասնակցելով ՀՀ սահմանների պաշտպանությանը, չի վիրավորվել, սակայն որպես հաշմանդամ ազատամարտիկ զինվորական կենսաթոշակ ստանալու և այլ իրավունքներից օգտվելու նպատակով 25.05.2000թ. ՀՀ ԵԿՄ Շենգավիթի տարածքային բաժանմունքից խաբեությամբ ձեռք է բերել ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում հրետանային արկի պայթյունից կոնտուզիա ստանալու վերաբերյալ տեղեկանք, ապա ներկայացնելով այն` հետազոտվել է տարբեր բժշկական հիմնարկություններում:
24.08.2000թ. ՀՀ սոց.ապահովության նախարարության Երևանի թիվ 7 ԲՍՓՀ կողմից ճանաչվել է 2-րդ խմբի հաշմանդամ և մինչև 01.11.2012թ. օգտվելով հաշմանդամ զինծառայողների համար օրենքով նախատեսված իրավունքներից` ՀՀ պաշտպանության նախարարությունից խաբեության եղանակով, խարդախությամբ, ուղղակի դիտավորությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 5.954.498 ՀՀ դրամ գումար, որից 4.451.098 ՀՀ դրամը որպես կենսաթոշակ և 1.503. 400 ՀՀ դրամ գումար որպես օգնություն:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net