Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 2-ին՝ ժամը 10-ին Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում կազմակերպում է «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը:
Շահագրգիռ կազմակերպություններին, անհատներին և մասնագետներին հրավիրում ենք մասնակցելու խորհրդարանական լսումներին:
Լսումների վերաբերյալ տեղեկատվության, անցկացման ձևաչափի, մասնակիցներիի տվյալների, ինչպես նաև ելույթի հայտի համար խնդրում ենք զանգահարել ( 047)95 09 24 հեռախոսահամարով մինչև ս.թ. փետրվարի 28-ը:
Հիշեցնենք, որ Արցախի Ազգային ժողով էր ներկայացվել «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծ, որով նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուներ սահմանել գրական հայերենը և ռուսերենը: