Արցախում ռուսերենը կդառնա պաշտոնական լեզու․ նախագիծը ԱԺ-ում է

Արցախի Ազգային ժողով է ներկայացվել «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծ, որոն նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուներ սահմանել գրական հայերենը և ռուսերենը:

Նշվում է, որ պաշտոնական խոսքում ԼՂՀ քաղաքացիները պարտավոր կլինեն պահպանել գրական հայոց լեզվի կամ ռուսաց լեզվի անաղարտությունը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինները, իրավաբանական անձինք, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր կլինեն համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների և պաշտոնական ու հանրային միջոցառումների, հեռուստառադիոհաղորդումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների հայերեն թարգմանությունը՝ բացառությամբ ռուսերենի։

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել