Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեկ ամիս առաջվա իմ Իրան կատարած «ձախողված» այցից հետո ամեն շաբաթ մի քանի հանդիպում եմ ունենում իրանցի պաշտոնյաների և գործարարների հետ, ովքեր իրենց բիզնես պրոյեկտներով գալիս են Հայաստան։
Ցանկացած (իրանցի) ներդրող կարող է վստահ լինել իմ և Էկոնոմիկայի թիմի լայնածավալ աջակցության վրա»: