Տեղահանված 16 ընտանիք՝ 90 քաղաքացի, արդեն բնակություն է հաստատել Ասկերանի Պատարա գյուղում, ինչպես նաև Հարավում․ Մանե Թանդիլյան

Տեղահանված մեր հայրենակիցներից 16 ընտանիք՝ 90 քաղաքացի, արդեն բնակություն է հաստատել Ասկերանի Պատարա գյուղում, ինչպես նաև Հարավում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։

«Կահավորումը և առաջին անհրաժեշտության կենցաղային տեխնիկան ապահովում ենք՝ տների բարեկարգմանը և ընտանիքների բնակեցմանը զուգահեռ։

Բնակարանային 1-ին փուլի ծրագիրը՝ Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի՝ մեր վերահսկողության տակ գտնվող գյուղական համայնքներում ապրելու, շարունակվում է»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել