Վրաստանում ՀՀ դեսպանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ ներկայացուցչի հատուկ խորհրդականին

Փետրվարի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդական, տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Գոթֆրիդ Հաննեին։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։

«Դեսպան Սադոյանը հյուրի ուշադրությունն է հրավիրել պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակի և առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վրա։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային նշանակություն ունեցող մի շարք հարցերի շուրջ։

Նույն օրը Ռուբեն Սադոյանն ընդունել է Վրաստանում Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչ Նատալյա Վոուտովային։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել