ԱՊՊԱ ոլորտում զեղծարարության (խարդախության) դեպք է բացահայտվել

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն տեղեկություն է ներկայացրել է ԱՊՊԱ ոլորտում բացահայտված զեղծարարության ևս մեկ դեպքի վերաբերյալ։

Քաղաքացի Գ. Թ.-ին և քաղաքացի Դ.Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ստորև ներկայացվածի համար: Քաղաքացի Գ.Թ.-ն 2019թ.-ի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, իր վարած «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղով Վանաձոր-Ալավերդի ուղղությամբ ընթանալիս թիվ 58 հասցեի շենքի մոտ ենթարկվել է ինքնավթարի ՝ ուղևոր Գ.Ն.-ին պատճառելով մարմնական վնասվածքներ: Վթարից հետո Գ. Թ.-ն, «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունից խաբեությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ, դեպքի վայր է հրավիրել նույն ապահովագրական ընկերության հետ պայմանագիր ունեցող իր բարեկամ քաղաքացի Դ. Ղ.-ին և վերջինի հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն՝ խեղաթյուրել վթարի հանգամանքները, ներկայացնել Դ.Ղ.-ին որպես երթևեկությունը խոչընդոտող վարորդ և «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունից խարդախությամբ հափշտակել 1069250 ՀՀ դրամ:

Քաղաքացիներ Գ. Թ.-ն և Դ.Ղ.-ն իրենց նպատակն իրագործելու համար իրականությանը չհամապատասխանող բացատրություններ են ներկայացրել դեպքի վայր ժամանած ՃՈ տեսուչին, ինչից հետո Գ. Թ.-ն «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում ներկայացրել է ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում, սակայն իրականության բացահայտման պատճառով հանցագործությունն ավարտին չի հասցվել: Քաղաքացիներ Գ. Թ.-ն և Դ.Ղ.-ն մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով նախատեսված արարքի կատարման մեջ և ենթարկվել քրեական պատասխանատվության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել