Ի՞նչ կենսագրություն ունի դատավոր Վարդան Գրիգորյանը

Իրավաբան․net-ը ներկայացնում է  «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը մերժած դատավոր Վարդան Գրիգորյանի կենսագրությունը։

Գրիգորյանը ծնվել է 1979 թվականին, Երևան քաղաքում:

Կրթություն

1995 թվականին ավարտել է Երևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

1999 թվականին ավարտել է «Արտաքին տնտեսական կապերի» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավագետ-միջազգայնագետի որակավորում:

2014 թվականին ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիան:

Աշխատանքային փորձ

2000 թվականից մինչև 2014 թվականը հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ:

2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ իրավաբանների միությունում:

2007 թվականից մինչև 2014 թվականն աշխատել է որպես հանրային պաշտպան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2018 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ

1997 թվականից մինչև 1999 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Կոնտակտային տվյալ

[email protected]

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել