«Ես բացարձակ գաղափար չունեմ՝ ինչ է կատարվում իմ շուրջը, ինչու՞ եմ ես ԱԱԾ-ի շենքում։ Առգրավված են իմ հեռախոսն ու աշխատանքային համակարգիչը, որի մեջ կա շատ կարևոր աշխատանքային ինֆորմացիա, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ, որոնք պետք է փոխանցեի Արման Թաթոյանին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Անժելա Էլիբեգովան։
Նա նշել է, որ աշխատասենյակ է հասել, երբ արդեն քննչական գործողություն է տեղի ունենեցել՝ խուզարրկության տեսքով։
«Հրաժարվեցին կատարող անձինք ինձ ծանոթացնել համապատասխան որոշման հետ։ Ի դեպ, դատարանի որոշում չէր։ Չեմ կարող ասել, թե ինչ գործի շրջանակում էր խուզարկություն իրականացվում։ Առգրավվել են մի շարք անձնական իրեր, ամբողջովին ուսումնասիրվել են առկա հաստափոր թղթապանակները, որտեղ իրենց հետաքրքրող նյութեր չկային։ Առգրավվել են նաև համակարգիչներ։ Հարցաքննվել ենք կասկածյալի հիմքով և հրաժարվել ենք ցուցմունք տալ»,- նշել է Գոհար Մելոյանը։