Հորդորում ենք խուսափել երթևեկել տվյալ ճանապարհահատվածներով․ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են, ինչը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում երթևեկության անվտանգության համար: Մասնավորապես, կցորդիչներով բեռնատարների երթևեկության համար փակ են Դիլիջան տանող ճանապարհահատվածը, Սպիտակի ոլորանները, Ոսկեպար, Վարդենյաց լեռնանցքը, ինչպես նաև Գյումրիից դեպի Բավրա տանող ճանապարհահատվածը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

«Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք խուսափել երթևեկել տվյալ ճանապարհահատվածներով, մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել