Վահան Քերոբյանը ծանոթացել է Գյումրիի սելեկցիոն կայանի գործունեությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 17-ին այցելել է «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ՝ ծանոթանալու ընկերության ընդհանուր գործունեությանը և իրականացվող աշխատանքներին: Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարութունը։

«Էկոնոմիկայի նախարարը շրջել է ընկերության բոլոր ստորաբաժանումներով, ծանոթացել գիտական բաժնի, ագրոլաբորատորիայի աշխատանքներին, եղել տոհմային տնտեսությունում և ջերմատանը:

Վահան Քերոբյանը և Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը քննարկել են ընկերության հետագա անելիքները։ Զրույցի ընթացքում կարևորվել է սելեկցիոն կայանի նշանակությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման և պարենային անվտանգության ապահովման հարցում, ինչպես նաև ուրվագծվել է կայանի զարգացման տեսլականը»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել