Շիրակի ճանապարհներին բուք է։ Հայտնում է Շիրակի մարզպետարանը։
«2021 թվականի փետրվարի 17-ին ժամը 19.30-ի դրությամբ, մարզի բոլոր տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Սաստիկ բուքը շարունակվում է։
ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության բոլոր ճանապարհները դժվարանցանելի են։ Սպասարկող ընկերություների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ։
Այս պահին աշխատում է 12 միավոր տեխնիկա։ Մարզի ճանապարհների որոշ հատվածներում՝ Լանջիկի, Վարդաղբյուրի, Քեթիի և Ջաջուռի, ձնաբուք է, տեսանելիությունը ցածր է (30-80մ), որոշ հատվածներում առկա է նաև մերկասառույց։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով»,- ասված է հայտարարության մեջ։
Տեսանյութն՝ այստեղ։