ՀՀ պաշտպանության նախարարը Շվեդիայի դեսպանի հետ հանդիպմանը շեշտադրել է ռազմագերիների վերադարձի խնդիրը

Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Շվեդական կողմի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված իրավիճակը, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտադրել է Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի խնդիրը, անդրադարձել Արցախում խաղաղապահ առաքելությանը, անվտանգության ապահովման և հումանիտար հարցերի:

Զրուցակիցները քննարկել են նաև նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրին, առկա սպառնալիքներին և ակնկալվող զարգացումներին առնչվող այլ հարցեր»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել