Կառավարության կողմից սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկի ընդլայնման հետ կապված առկա են որոշակի դժգոհություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
«Մասնավորապես, կան առաջարկներ՝ Սյունիքի և Գեղարքունիքի մի քանի այլ բնակավայրեր ցանկում ներառելու վերաբերյալ։
Բոլոր առաջարկները քննարկվում են, և առաջիկայում, ըստ անհրաժեշտության, կդիտարկվի նաև ցանկում այդ համայնքների ներառումը»,- գրել է նա։